Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Հասարակական մտքի ժամանակակից ճարտարապետությունը կառուցված է սադրանքների վրա

Հասարակական մտքի ժամանակակից ճարտարապետությունը կառուցված է սադրանքների վրա
26.08.2025 | 19:21

Ամեն ինչ պետք է լինի կարճ, զգացմունքային, տեսողականորեն գրավիչ և համապատասխանի հասարակության «ճանաչողական կողմնակալությանը»։ Եթե հասարակությունը հակված է պահպանողականության, ապա նրան կմղեն դեպի ծայրահեղ պահպանողականություն։

Իսկ առաջադիմության հակում ունեցողին կմղեն դեպի դոգմատիկ առաջընթաց՝ ոչ թե ավելի խորը մտածելուն, այլ ավելի արագ արձագանքելուն։

Կասկածամտությունը հասարակությանը չի գրավում։ Խորհրդածությունը, անտեղի հուզմունքը, վիճահարույց տեսանյութերը, նախազգուշացնող վերնագրերը ավելի են գռգռում հասարակությանը։ Արևմտյան ուղեղային կենտրոններն էլ այդ միջոցներից են օգտագործում մեզ վրա ազդելու համար։

Երբ երկրի ղեկավարի կողմից անընդհատ տարածվող հակասական ու սուտ տեղեկությունները դառնում են հանրային քննարկման նորմա, հասարակությունը մղվում է կոլեկտիվ ճանաչողական անհասունության։ Արդյունքում քաղաքացիներին չի հետաքրքրում ճշմարտությունը, նրանք միայն փնտրում են այն, ինչ ուզում են զգալ։

Այսպիսով, հասարակության մի ստվար զանգված իր պատկերացումներն անգիտակցաբար համադրում է իշխանության ցանկություններին։ ՈՒ այդ համադրումից ստանում են սինէներգետիկ էֆեկտ և սա հենց այն է, ինչ նրանք ուզում են։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3128

Մեկնաբանություններ